Երգչուհի և ոճաբան Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա պարբերաբար կիսվում է իր, ամուսնու՝ երգիչ Հայկոյի և որդու՝ Արմանի լուսանկարներով։
Այս անգամ իր ինստագրամյան հետևորդներին երգչուհին զվարճացրել է՝ հրապարակելով որդու տարօրինակ լուսանկարը, որը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է)։
«Սա նորմա՞լ է»,- լուսանկարին կից գրել է Անահիտ Սիմոնյանը։