Ի՞նչ տեսք ուներ Քայլի Ջենները դպրոցում

Քայլի Ջեններն այն մարդն է, ով հիանալի տեսք է ունենում բոլոր լուսանկարներում։ Նույնիսկ դպրոցական նկարներում աստղը անզուգական տեսք ունի (փորձեք չնախանձել):

Համացանցում հայտնվել է մի նկար, որում Քայլին կեցվածք է ընդունում իր նախկին դասընկերուհու հետ։ Կադրին նայելով՝ դժվար է հավատալ, որ աղջիկները նույն տարիքի են։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Քայլի Ջենները կրկին մայր է դարձել։ Աստղը որդի է լույս աշխարհ բերել իր սիրելիից՝ Թրևիս Սքոթից։ Զույգը երեխային անվանել է Վոլֆ Վեբստեր, սակայն շուտով որոշել է փոխել անունը։ Հարցազրույցներից մեկում Քայլին խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ բացահայտ խոսել այս թեմայով։