Շատ սեքսուալ. Բիլլի Այլիշը զարմացրել է երկրպագուներին թեժ նկարահանումով՝ ներկայացնելով իր նոր օծանելիքը

Բիլլի Այլիշը տպավորել է համացանցը՝ տեղադրելով նոր լուսանկարներ, որտեղ նա, հորդառատ անձրևի տակ թրջված, գովազդում է իր նոր՝ Eilish No. 2 բույրի թողարկումը:

«Ես չէի կարող ավելի երջանիկ լինել դրա յուրաքանչյուր մասից»,- գրել է նա։ «Ես շատ ոգևորված եմ ձեր այս օծանելիքի ձեռքբերմամբ»:

Առաջին կադրում աստղը կրում էր թափանցիկ և թաց սև, նուրբ ցանցավոր զգեստ՝ տալով նրան տաք գոթական ջրահարսի տեսք: Այնուհետ Այլիշը փոխել է իր կերպարը, բայց ոչ կոնցեպտը, և հայտնվել թաց սև տոպով՝ խորը դեկոլտեով, որն ընդգծել է նրա կազմվածքը։

Օծանելիքի տեսքին կարելի է ծանոթանալ մեկ այլ լուսանկարում, որտեղ երգչուհին դեմքի մոտ պահել է Eilish No 2-ի տարան։ Կրծքավանդակի և պարանոցի հատվածի տեսքն ունեցող շիշը` Բիլիի մարմնի սիրելի մասերը, նախատեսված է պատկերելու մարմնի կորերի և երկու թվի «կապը»:

Այլիշը բացատրել է, որ իրեն «իրոք դուր է եկել Eilish No 2-ի համար ավելի մութ, ավելի անձրևոտ աշխարհի գաղափարը», և որ նրա վերջին բուրմունքն առաջացնում է «կրքոտ և թաց զգացողություն»: