«Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ Նարեի «DANCE!» երգի տեսահոլովակն արդեն ավելի քան կես միլիոն դիտում ունի Youtube-ում: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ այս պահի դրությամբ երգն ունի 505 հազար դիտում։
Հավելենք նաև, որ «DANCE!-ն ամենից շատ դիտումներն ունի եվրատեսիլյան այս տարվա երգերի թվում։
«DANCE!» մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ․ Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում։