Ռիհաննան կրկին ապշեցնում է խելահեղ թեժ կերպարով

Mommy? Sorry… Mommy? Sorry… Ռիհաննան որոշել է ապահովել իր hot mama տիտղոսը՝ տեղադրելով շատ գայթակղիչ ներքնազգեստով տեսահոլովակ՝ գովազդելով իր Savage x Fenty ապրանքանիշը:

Ռիհաննան չի ամաչել իր 138 միլիոնանոց հետևորդներին ներկայանալ սև ժանյակով և կաշվե ներքնազգեստով և փորձել համարձակ կեցվածքներ (վատ չէր լինի, որ շատերն ունենային նման համարձակություն):

Տեսահոլովակում, թերևս, ամենազարմանալին և ամենաթեժ պահն այն է, երբ երգչուհին ցույց է տվել իր հետույքը թիկունքից՝ թաքնված միայն կորսետի ժապավաններով։ Նա տեսքն ամբողջացրել է կրունկներով սև կաշվե կոշիկներով և համապատասխան ձեռնոցներով: