Վանեսա Պարադիի և Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփը, նկարահանվել է Elle-ի դեկտեմբերյան համարի համար և հրատարակությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու չի մեկնաբանել իր հոր և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դատավարությունը և ասել, թե ինչպես է վերաբերվում իր մասին համացանցում մեկնաբանություններին:
Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարությունը դարձել է այս տարվա շոու-բիզնեսի ամենասկանդալային և քննարկվող իրադարձություններից մեկը։ Դեփին, ի վերջո, հաջողվեց հաղթել, սակայն նրա դուստրը չմեկնաբանեց ո՛չ գործընթացի ընթացքը, ո՛չ դրա արդյունքը։ Հարցազրույցներից մեկում Լիլի-Ռոուզը բացատրել է, թե ինչու է ընտրել այս դիրքորոշումը։
«Երբ խոսքը շատ անձնական բանի մասին է, որը հանկարծ դադարում է լինել այդպիսին, ես կարծում եմ, որ ես իսկապես իրավունք ունեմ իմ մտքերը պահել ինձ համար: Ես նաև կարծում եմ, որ չպետք է պատասխանատվություն կրեմ ինչ-որ մեկի համար, և որ իմ կարիերայի մեծ մասի ընթացքում նրանք իսկապես ցանկանում էին ինձ միշտ բնորոշել իմ կյանքի տղամարդկանցով՝ լինեն նրանք իմ ընտանիքի անդամները, թե իմ ընկերը, ցանկացած մեկը: Բայց ես պատրաստ եմ, որ ինձ վերջապես դատեն նրա համար, ին ես եմ անում»,- ասել է Լիլի Ռոուզը:
23-ամյա Լիլի-Ռոուզը խոստովանել է, որ իրեն այնքան էլ չեն հուզում համացանցի քննադատությունները, և նա պարզապես փորձում է ևս մեկ անգամ իր մասին մեկնաբանություններ չկարդալ։
«Մարդիկ քեզ վերաբերվում են տեսախաղի կերպարի պես և ասում են քո մասին բոլոր սարսափելի բաները, որոնք երբեք չեն ասի քո դեմքին: Ինչ էլ որ անես, դու երբեք չես կարող բոլորին գոհացնել: Ես կարող եմ առավելագույնս աշխատել, որպեսզի ստեղծեմ մի բան, որով իսկապես հպարտ եմ, և հուսով եմ, որ մարդկանց դուր կգա, բայց միշտ կգտնվեն նրանք, ովքեր ինձ չեն սիրում և կարծում են, որ ես հիմար և տգեղ եմ: Ի վերջո, ինձ համար իսկապես կարևոր է, թե ինչ են մտածում իմ մասին մարդիկ, իմ ընտանիքը, ընկերները»,- ասել է մոդել-դերասանուհին։












