Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը. ներկա է եղել մոտ 250 հյուր (լուսանկարներ)

Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը փակ էր մամուլի համար, չնայած այն անցկացվում էր պետական սեփականությունում: Սա վերջին  երկու տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հարսանիքն էր և ընդհանուր առմամբ 19-րդը:

Արարողությունից հետո նորապսակները՝ Նաոմին և Փիթերը, լուսանկարվել են Սպիտակ տան հարավային սյունասրահում: Երկուսն էլ կրել են Ralph Lauren նորաձևության տան հագուստ. 28-ամյա Նաոմին երկարաթև ճերմակ հարսանեկան զգեստ՝ շղարշով, իսկ 25-ամյա Փիթերը՝ 3-կտորանոց կոստյումով:

Նաոմիին ուղեկցել է նրա հայրը՝ Հանթերը:

Դեկորն ամբողջությամբ բնական էր՝ կանաչ թփեր ու սպիտակ ծաղիկներ։

Արարողությունը տևել է մոտ մեկ ժամ՝ զույգին շրջապատել են մոտ 250 հյուրեր։ Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել:

«Այժմ մենք հպարտությամբ ենք լցված՝ տեսնելով, որ նա ընտրել է Փիթերին որպես իր ամուսին, և մենք մեծ պատիվ ունենք ողջունել նրան մեր ընտանիքում։ Մաղթում ենք նրանց ուրախությամբ լի օրեր և տարեցտարի խորացող սեր», – ասվում է հայտարարությունում։

The White House released a photo of Naomi Biden and Peter Neal with President Joe Biden and first lady Jill Biden
Naomi and Peter posted for photos on the South Portico after the wedding ceremony with her veil blowing in the breeze
The couple hug for the cameras
Naomi and Peter walk down from the South Portico to the guests waiting below; her gown was similar to Grace Kelly's
Naomi Biden, 28, and Peter Neal, 25 exchange vows in their wedding ceremony on the South Lawn of the White House
Peter and Naomi wed in front of their family and friends, the president and first lady can be seen in the second row on the right
The couple exchange I do's
Naomi and Peter walk back into the White House after they are wed
The couple hold hands as they exit their wedding ceremony
Naomi Biden walks out of the White House, wearing a white dress and veil, her dress had long sleeves
Naomi Biden's wedding at the White House; guests surround the wedding party
The wedding party on the South Lawn of the White House
There was no tent on the South Lawn for Naomi's big day