Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը բազմաթիվ երկրպագուներ ունի, որոնց հաճախ է ուրախացնում իր նորություններով կամ գեղեցիկ լուսանկարներով։
Այս անգամ գեղեցկուհին միկրոբլոգում իր հետևորդներին է ներկայացրել հայրիկի հետ 25 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարները։
«Շնորհավոր ծնունդդ, պապ ջա՜ն։ Ընդամենը մեկ մաղթանք ունեմ քեզ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ։ Մնացյալն էական չէ»,- ջերմորեն շնորհավորել է հոր ծնունդը Տաթևիկը։
Նրան են միացել նաև հարյուրավոր երկրպագուներ՝ հղելով Տաթևիկի հորը բազմաթիվ մաղթանքներ ու ջերմ խոսքեր։