Սուպեր Սաքոն բաժանվել է նշանածից

Հայտնի ռեփ կատարող Սուպեր Սաքոն բաժանվել է նշանածից։ Այս մասին ShowBiz.am-ին հայտնել է երգչին մոտ կանգնած աղբյուրը։

Սուպեր Սաքոն և Գոհարը նշանվել էին այս տարվա սեպտեմբերին։ Նրանք սոցցանցերի իրենց էջերում լուսանկարներ էին տեղադրել և սիրո խոստովանություն արել։

Նշենք նաև, որ երգիչն Ինստագրամի իր էջից հեռացրել է Գոհարի հետ համատեղ արված լուսանկարներն ու տեսանյութերը։

Հավելենք, որ Սուպեր Սաքոն և նրա կինը` Օրժենը, երկար տարիների համատեղ կյանքից հետո վերջերս էին բաժանվել։ Զույգն ունի 2 երեխա։