Երկար դադարից հետո Քանյե Ուեսթը խախտել է լռությունը Թվիթերում

Անցյալ ամիս սոցիալական ցանցերում բազմաթիվ հակասեմական հայտարարություններից հետո Քանյե Ուեսթը փակե էր իր Twitter-ի օգտահաշիվը:

Իր առաջին թվիթներից մեկում ռեփերը հայտնել է, որ վերադարձել է. «Թեստավորում, փորձարկում՝ տեսնելու համար, թե արդյոք իմ Twitter-ն վերակտիվացել է»,- գրել է Յեն:

Նախկինում Քանյե Ուեսթը որոշել էր դադար վերցնել սոցցանցերից և «30-օրյա դետոքս» անցկացնել, ինչի մասին հայտարարել էր նաև իր Twitter-ում։

«Ես կանցնեմ 30 օրվա դետքոսի՝ առանց ալկոհոլի, առանց մեծահասակների համար ֆիլմերի, առանց սեքսի և բառային դիետայով», «Մենք փառաբանում ենք Աստծոն։ Ամեն։ Իմ Twitter-ը դեռ կրակ է»,– գրել է Քանյեն: