Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Փիթ Դևիդսոնի նոր հարաբերությունները. աստղը սոցցանցում խորհրդավոր գրառում է արել

Ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ Փիթ Դևիդսոնի և Էմիլի Ռատակովսկու սիրավեպի մասին։ Մոդելի և կատակերգուի սիրային հարաբերությունների մասին լուրը մեծապես զարմացրել է հանրությանը։ Չէ՞ որ միայն վերջերս Փիթը բաժանվեց Քիմ Քարդաշյանից (որի պատճառով շատ էր տանջվում)։ Օրերս Hollywood Life-ը բացառիկ տեղեկություն է հրապարակել՝ աստղի արձագանքը նախկինի նոր սիրավեպին։ Իսկ նախօրեին ռեալիթի հեռուստաաստղը սոցցանցերում խորհրդավոր հաղորդագրություն է հրապարակել։

«Ես հասկացա մի բան. ամեն ինչ միշտ ավարտվում է նրանով, որ ստացվում է: Երբեմն նույնիսկ ավելի լավ, քան դուք կարող եք պատկերացնել»,- գրել է Քիմը։

«Հիշեք, երբ զգում եք, որ դժվար իրավիճակում եք կամ զգում եք, որ ձեզ մարտահրավեր են նետել», – շարունակել է աստղը:- «Հավատացեք նրան, ինչի հետևից գնում եք: Փորձեք տեսնել պատկերն ամբողջությամբ»,- ավարտել է նա:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի սիրավեպը Փիթ Դևիդսոնի հետ սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ զույգը համբուրվել է SNL շոուի եթերում։