Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի հետ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել, որում նա Բեն Աֆլեքին նկարագրում է որպես «մարդ, որն իրեն ամենաերջանիկն է դարձնում»:

Երգչուհին տեսանյութը հրապարակել է ամուսինների կարգավիճակով իրենց առաջին Գոհաբանության տոնին ընդառաջ։ Հոլովակում զույգն աներևակայելի սիրահարված տեսք ունի և պարզապես փայլում է երջանկությունից:

Տեսանյութում հնչող երգում ասվում է՝ «Ընկերներ, ես դա արեցի: Ես գտա այն մարդուն, որն ինձ ամենաերջանիկն է դարձնում»: