Լույս աշխարհ է եկել Մաշ Իսրայելյանի առաջնեկը (լուսանկար)

Երգչուհի Մաշ Իսրայելյանը դուստր է ունեցել: Երգչուհու ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, հրապարակել է դստեր առաջին լուսանկարը, որին կից գրել է. «Բարի գալուստ, պապայի գանձ»:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում երգչուհին նշել էր, որ ի սկզբանե առաջնեկի անունը որոշված է եղել: 

«Անունն արդեն որոշված է. Աննա: Սկեսուրիս անունը Աննա է և իմ սիրելի անուններից մեկն է, երբ ծանոթացանք և իմացա անունը մտքումս ասեցի՝ բախտս բերել է, իմ սիրելի անունն է»,- ասել է նա: