Blackpink-ի Ջեննին նկարահանվել է Elle USA ամսագրի համար

Blackpink հայտնի խմբի հարավկորեացի արտիստ Քիմ Ջեննին դարձել է Elle USA-ի նոր համարի հերոսուհին։ Լուսանկարներից մեկում նա հայտնվել է ուկրաինական Bevza ապրանքանիշի մինի զգեստով։

Ջեննին դարձել է դեկտեմբեր-հունվար համարի գլխավոր հերոսուհին։ Երգչուհի, մոդելն ու ռեփ կատարողը կրել է Balaclava-ի մետաքսե կտորով մինի զգեստ։

Զգեստը ուկրաինացի դիզայներ Սվետլանա Բևզայի գարուն-ամառ 2023 թվականի նոր հավաքածուի մի մասն է։