37-ամյա Պրիանկա Չոպրան զարդարել է հնդկական «Vogue» ամսագիրը իր ոճային ու գայթակղիչ կերպարով։
Հարցազրույցում Պրիանկան պատմել է իր երազանքների մասին։ Նա մտադիր է Լոս Անջելեսում շքեղ ամառանոց ձեռք բերել։ Տեղի կլիման և քաղաքին մոտ գտնվող օվկիանոսն իրեն հարազատ Մումբայն են հիշեցնում։ Աստղը խոստովանել է նաև, որ ցանկանում է մոտ ապագայում մայրանալ։
Քչերը գիտեն, բայց Պրիանկան արդեն մի քանի տարի է, ինչ ֆիլմարտադրությամբ զբաղվող «Purple Pebble Pictures» կազմակերպության սեփականատերն է։ Ընկերության հարցերի մեծամասնությամբ զբաղվում է Պրիանկայի մայրը՝ Մադուհ Չոպրան։
Պրիանկան միշտ երազել է, որ այդ բիզնեսը կլինի ընտանեկան, բաց ցավոք, 2012 թվականին իր հայրը հեռացավ կյանքից՝ չկարողանալով հաղթահարել քաղցկեղը։
Երգչուհին նաև պատրաստվում է այս տարի հրատարակել իր եհղինակային գիրքը, որը հենց իր որակմամբ՝ դառնալու է բեսթսելեր։
Գեղեցկուհին ակտիվ համագործակցում է «Յունիսեֆ»-ի հետ՝ զբաղվելով Հնդկաստանում բարեգործությամբ։