«Փորձում եմ չանդրադառնալ քաղաքական թեմաներին, բայց ես տեսնում եմ՝ ինչ պայմաններում է սահման պահում իմ եղբայրն ու դա ինձ դուր չի գալիս». Դիանա Մխիթարյան

«Ես անձնական էջերում փորձում եմ չանդրադառնալ քաղաքականությանը, չանել հրապարակումներ անգամ այն թեմաների շրջանակներում, որոնք ինձ անհանգստացնում են»,- այս մասին Tert.am Life-ին ասել է դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը:

«Ես շատ եմ անհանգստանում ստեղծված իրավիճակով: Հատկապես այս ժամանակահատվածում, երբ փոքր եղբայրս ծառայության մեջ է, բայց ես տեսնում եմ, որ բանակում իրավիճակը բարքվոք չէ և կարծում եմ, որ շատերը հասկացան՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է Դիանա Մխիթարյանը:

Խոսելով այս իրավիճակում իր գործունեության մասին նա նշեց, որ սոցիալական հարթակներում փորձում է ակտիվ լինել և դրական լիցքեր փոխանցել:
«Անկախ նրանից, թե ինչ եմ զգում ես փորձում եմ դրական լիցքեր փոխանցել իմ հետևորդներին՝ ներկայացնելով առօրյայիս փոքրիկ մասը»,- նշել է նա: