Զգուշացում. «Մանկական Եվրատեսիլի» արդեն իսկ վաճառված և կեղծ տոմսեր են շրջանառվում

«Մանկական Եվրատեսիլի» թիմը հայտնում է, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» արդեն իսկ վաճառված և կեղծ տոմսեր:

«Տեղեկացնում ենք, որ մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով»,–ասված է հաղոդրագրության մեջ։

Նշվում է նաև, որ վաճառքի այլ աղբյուրներ չկան, ուստի պետք է զգույշ լինել խաբեության զոհ չդառնալու համար։

Հիշեցնենք, որ Փարիզում 2021-ի դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը, և մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում։

Այն կկայանա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։