Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։
Հետևորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:
«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել է Արփին՝ հրապարակելով Միհրանի հետ լուսանկար:
Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում դուստր ունենալ:
«Շատ ենք ուզում»,- պատասխանել է նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար: