Երկվորյակների համատեղելիությունը հորոսկոպի մյուս նշանների հետ

Երկվորյակ կնոջ համատեղելիությունը

Կին Երկվորյակ-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Գործելու երկակի ծարավ
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 30%

Նույնիսկ եթե այս զույգի համար հնչի Մենդելսոնի մարշը, տղամարդ Խոյի ու կին Երկվորյակի հարաբերությունները դրանից հետո էլ ավելի նման կլինեն սիրահար դեռահասների հանդիպումների, քան սովորական ընտանեկան կյանքի։ Չնայած նրան, որ Երկվորյակներն ու Խոյերը միասին շատ լավ են զգում իրենց, կարող են լավագույն ընկերների նման աշխարհում ամեն ինչի մասին զրուցել ու պատմել իրար գաղտնիքները (ճիշտ է՝ ոչ բոլոր), այնուամենայնիվ հարթ ընտանեկան կյանքը նրանց համար չէ։ Թռվռուն Երկվորյակը տեղում նստել չի ուզենա, այնպես որ՝ Խոյը խանդելու շատ առիթներ կունենա, ինչի հետ նրա հպարտ էությունը պատրաստ չէ հաշտվել։

Այս երկու անկախ անձնավորությունների միության մեջ անխուսափելի են կոնֆլիկտները, որոնք էլ կարող են բաժանությամբ ավարտվել։ Մյուս կողմից էլ, եթե այս կապը դադարի գոյություն ունենալ, ապա դա հաստատ ձանձրույթից ու հոգնությունից չի լինի։

Կարդացեք նաև՝

Ցուլի համատեղելիությունը հորոսկոպի մյուս նշանների հետ

Խոյի համատեղելիությունը հորոսկոպի մյուս նշանների հետ

Խեցգետնի համատեղելիությունը հորոսկոպի մյուս նշանների հետ

Կին Երկվորյակ-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկայուն հավասարակշռություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 20%

Այս հազվադեպ հանդիպող միությունը սովորաբար այնքան էլ ամուր չէ։ Ցուլը գործնական է և անհանգիստ Երկվորյակ կնոջ այս ու այն կողմ ընկնելը նրա համար հասկանալի չէ։

Նրա համար շատ ավելի դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ տունը Երկվորյակի համար Երկրի երեսին ամենագրավիչ տեղը չէ և որ նա չի պատրաստվում իր ողջ ազատ ժամանակը նվիրել ընտանեկան օջախին։ Դա է պատճառը, որ այս միության մեջ հազվադեպ չեն կոնֆլիկտները, և դրանք հաճախ ավարտվում են նրանով, որ Ցուլը, չդիմանալով, հեռանում է։

Կին Երկվորյակ-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Սահմաններից դուրս գալու ազատություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 30%

Իտալական ընտանիքի ամենավառ պարոդիան էլ թույլ կլինի երկու հուզական Երկվորյակների միությունից։ Զգացմունքների, կրքերի ու փոխադարձ պահանջների փոթորիկ, և ամենը մեկ օրում։ Նրանց համատեղ կյանքում, որպես կանոն, քիչ չեն ամաններ կոտրելով հարաբերություններ պարզելն ու կռիվները, որոնց ժամանակ նրանցից ամեն մեկը փորձում է ապացուցել իր իրավացիությունը։

Այս պլանում շփվող, ակտիվ, տեղում նստել չկարողացող Երկվորյակներին սովորական սահմանների մեջ չի կարելի ներառել։ Զգացմունքների այսպիսի հեղեղի, երկուսի՝ ազատության հանդեպ մեծ սիրո ու անսահմանափակ ազատության պատճառով նրանց ամուսնությունը հաճախ ամուր չի լինում։ Բացառություն են միայն ընկերությունը կամ առանց պարտավորությունների սիրային կապը։ Ինչքան էլ կարճ լինեն այդ հարաբերությունները, դրանք երկուսի համար էլ խոստանում են հիշարժան լինել։

Կին Երկվորյակ-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Ցանկությունների ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Այս հարաբերություններում առաջին տեղում ֆիզիկական ձգողականությունն է։ Անկողնում կին Երկվորյակն ու տղամարդ Խեցգետինը զգում են, որ ծնված են մեկը մյուսի համար։ Նրանք իրար հետ իրենց ազատ ու լավ են զգում։ Եվ ամենահաճելին այն է, որ նորության զգացումը կարող է ուղեկցել այս զույգին նույնիսկ շատ ամիսներ հետո։

Իսկ առօրյա կյանքում նրանք շատ տարբեր են ու ամեն մեկն իր երազանքներն ու նպատակներն ունի։ Զգուշավոր տղամարդ Խեցգետինը ու տեղում նստել չկարողացող կին Երկվորյակը կյանքի տարբեր ռիթմեր ունեն, նրանք նույնիսկ տարբեր արագությամբ են քայլում ու խոսում, և ով կարող էր մտածել, որ այս տարբերությունները կարող էին նրանց սեռական ներդաշնակության հիմքը դառնալ։

Ճիշտ է, միայն դա բավական չէ ամուր ընտանիք ստեղծելու համար, առավել ևս, որ ընտանիքի հանդեպ նրանց հայացքները լրիվ հակադիր են։ Խեցգետնի համար տունն ու ընտանիքն ամեն ինչ են, իսկ Երկվորյակները առանձնակի ձգտում չունեն ամուսնությունն ու տնտեսություն վարելը։ Երկվորյակ կնոջ համար կարևորը ազատությունն է, որը նա վախենում է կորցնել։ Զարմանալի չէ, որ այս զույգի հարաբերությունները հազվադեպ են ամուր լինում։ Նրանք ավելի հարմար են որպես ընկերներ կամ սիրեկաններ, քան որպես ամուսիններ։

Կին Երկվորյակ-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Իդեալի հետևից
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 50%

Հաճախ այս միությունը Առյուծի համար իսկապես ճակատագրական է դառնում, քանի որ նրա ընտանիքի իդեալը տուն կառուցելն է։ Իսկ այդ նույն ժամանակ կին Երկվորյակը այնքան էլ չի ձգտում տնտեսություն վարել ու ամուսնությամբ կապվել։

Հարաբերությունների սկզբում Առյուծի համար դժվար չէ իր արքայական հմայքի շնորհիվ գերել Երկվորյակին, բայց հետո նրա համար կարող է իսկական անակնկալ դառնալ այն, որ նա ամենևին չի պատրաստվում հրաժեշտ տալ իր ազատությանը։ Սրա պատճառով նրանց հարաբերությունները կարող են իսկական որսի վերածվել։ Անկախ կին Երկվորյակը ապրում է իր կյանքով, իսկ Առյուծը նրան իր սեփականությունն է համարում ու փորձում է ամեն գնով նրան ներշնչել այդ միտքը։ Այս դեպքում անդադար կոնֆլիկտները ու հարաբերություններ պարզելը նրանց կյանքի անբաժան մասը կդառնան։

Եթե Առյուծն ու կին Երկվորյակը արդեն բավական հասուն տարիքում են, նրանց հարաբերություններն ավելի խաղաղ կլինեն ու կարող են ամուր ընտանիքի ստեղծման հանգեցնել։

Կին Երկվորյակ-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոփոխությունների քամի
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Տղամարդ Կույսն այնքան էլ տրամադիր չէ դաշտում քամի բռնել, բայց Երկվորյակի հետ հարաբերություններում հենց դրանով էլ պետք է զբաղվի։ Ընդ որում՝ եթե այս միությունը երկար էլ գոյություն չունենա, ապա դա կլինի Երկվորյակի նախաձեռնությամբ։ Ի տարբերություն նրա՝ Կույսը լուրջ հարաբերությունների է ձգտում ու մինչև վերջ կփորձի փրկել ամուսնությունը։

Ընդ որում՝ այս միության մեջ դրական պահերն էլ քիչ չեն։ Երկվորյակ կինը Կույսի կյանք թարմ հոսանք է բերում, որը գործնական Կույսին շատ պետք է։ Սովորաբար այս կապն այնքան էլ երկար չի տևում, բայց երկուսն էլ նրանից հետաքրքիր փորձ են ձեռք բերում, որը նրանց հետագա կյանքի վրա իր ձեռագիրն է թողնում։

Կին Երկվորյակ-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Հասկանալու արվեստը
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 50%

Այս միությունը շրջապատին կարող է տարօրինակ թվալ, բայց կյանքում շատ հաճախ է հանդիպում։ Բանն այն է, որ չնայած Կշեռքների ու Երկվորյակների բնավորությունների տարբերությանը, նրանց միավորում են այնպիսի գծեր, ինչպիսիք են հուզականությունն ու տրամադրության փոփոխականությունը։ Դրանց շնորհիվ նրանք բավականին լավ են հասկանում իրար։

Համատեղ կյանքում Երկվորյակին ձեռք չի տալիս այն փաստը, որ տղամարդ Կշեռքը շատ երկար է մտածում ու շատ դանդաղ գործում, սակայն նա, ինչպես ոչ ոք, կարողանում է բարձրացնել Կշեռքի տրամադրությունը։ Կշեռքը դրա համար պատրաստ է ներել Երկվորյակին նրա՝ տանից դուրս շատ ժամանակ անցկացնելու սովորույթն ու աչք փակել նրա փոքրիկ թուլություների ու անպատասխանատվության վրա։ Այս կապը հաճախ բավականին ամուր է լինում, հատկապես, եթե խոսքը ոչ թե ամուսնության, այլ ավելի քիչ պարտադրող հարաբերությունների՝ ընկերության կամ պարզապես սիրո մասին է։

Կին Երկվորյակ-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կիրք և խանդ
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Այս միության մեջ չի բացառվում սերն առաջին հայացքից, սակայն այն հազվադեպ է շատ ամուր լինում։ Սեփականատիրական զգացումներ ունեցող Կարիճի համար դժվար է համակերպվել անպատասխանատու կին Երկվորյակին։ Նրա շուրջ միշտ շատ երկրպագուներ կան, ինչն էլ Կարիճի մեջ այրող խանդ է առաջացնում։ Բացի այդ, Երկվորյակը սովորաբար չի շտապում իրեն նվիրել ընտանեկան գործերին ու կարողանում է ամեն հարմար առիթ օգտագործել տանից դուրս պրծնելու համար։ Այս ամենը Կարիճին հանում է հավասարակշռությունից, կոնֆլիկտներ ու խանդի տեսարաններ առաջ բերում։

Եթե Կարիճը Երկվորյակից ավելի տարիքով է, ապա կապն ավելի ամուր կլինի։ Այս դեպքում Կարիճը պատրաստ կլինի հաշտվել նրա փոքրիկ թերությունների հետ, շատ բան ներել նրան կենդանի բնավորության ու հմայքի հաշվին։

Կին Երկվորյակ-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Առանց պարտավորությունների
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 70%

Այս զույգի հարաբերություններն ավանդական չես համարի։ Ե՛վ Աղեղնավորը, և՛ Երկվորյակը շատ անկախ էություններ են, որոնք այնքան էլ ուղղորդված չեն ընտանիքին ու ամուսնությանը։ Որպես կանոն, նրանք իրարից հավերժ հավատարմության երդումներ չեն պահանջում ու չեն շտապում ԶԱԳՍ գնալ, սակայն հարաբերություններում այս ազատության զգացումն էլ աստիճանաբար նրանց կապում է մեկը մյուսին։

Արդյունքում Աղեղնավորն ու Երկվորյակները ժամանակի հետ կարող են ընտանիք ստեղծել ու միասին երկար և երջանիկ ապրել։ Սերը արկածների ու ճամփորդությունների հանդեպ նրանց համատեղ կյանքը այնքան էլ կանխատեսելի չի դարձնում, փոխարենը դարձնում է հագեցած ու վառ։

Կին Երկվորյակ-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Սի՞րտը, թե՞ բանականությունը
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Նրանք միավորվեցին՝ ինչպես քար ու ջուր, ինչպես սառույց ու կրակ։ Սա կարծես հենց այս տարօրինակ միության համար ասված լինի։ Ընդ որում՝ անկախ, ոչ մի սահմանափակում չընդունող Երկվորյակ կնոջ ու ընտանիք ստեղծելուն ձգտող պահպանողական Այծեղջյուրի հարաբերություններում մի մեծ առավելություն կա՝ նրանց հակադիր հատկանիշները ձգում են իրար։

Այս միությունը գոյություն ունենալու բոլոր շանսերն ունի, եթե նրանք չփորձեն փոխել մեկը մյուսին և հստակ տարանջատեն ընտանիքում իրենց պարտականությունները։ Երկու դեպքում էլ այս ամուսնության կայունությունը ապահովողը հուսալի ու իմաստուն Այծեղջյուրն է լինելու։ Եթե կին Երկվորյակը տարիքով շատ փոքր է Այծեղջյուրից կամ երկուսն էլ քառասունն անց են, ապա այս միության գոյության հեռանկարները ավելի մեծ կլինեն։

Կին Երկվորյակ-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ձանձրանալու ժամանակ չկա
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 50%

Այս միության մեջ հանգստության ու կայունության չես հանդիպի, իսկ մնացած ամեն ինչ նրանում նույնիսկ պետք եղածից շատ կլինի։ Ե՛վ Ջրհոսը, և՛ կին Երկվորյակը շատ հետաքրքրասեր էություն ունեն, որպեսզի երեկոները նստեն տանն ու վայելեն մեկը մյուս ներկայությունը։ Նրանց աշխարհում ամեն ինչ հետաքրքիր է, նրանք ձգտում են ճամփորդել, ժամանակ անցկացնել ընկերների հետ, թատրոն ու կինո գնալ, ընդ որում՝ ոչ միայն միասին, այլ նաև իրարից անկախ։

Նրանց ազատասեր էություններին օտար են պարտավորությունները, այդ իսկ պատճառով նրանք պատրաստ են մնալ իրար հետ այնքան ժամանակ, քանի դեռ լավ են զգում միասին։ Եվ չնայած այսպիսի անկախությանը՝ հաճախ այս կապը անսպասելիորեն ամուր է դուրս գալիս, քանի որ Ջրհոսն ու Երկվորյակը կարողանում են հասկանալ ու ներել մեկը մյուս թուլությունները։

Կին Երկվորյակ-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հարյուր գաղտնիք իրարից
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Երազկոտ փիլիսոփա Ձկներն ու ակտիվ կին Երկվորյակը այնքան տարբեր են իրարից, որ թվում է՝ բնությունը նրանց այնպես է ստեղծել, որ երբեք նրանց ուղիները չհատվեն։ Սովորաբար հենց այդպես էլ լինում է, բայց ցանկացած կանոն ունի իր բացառությունը։

Համատեղ կյանքում ո՛չ Ձկները, ո՛չ էլ Երկվորյակները հակված չեն անկեղծության ու հարաբերություններում պարզության։ Չասված բաները, իրարից գաղտնիքներ պահելը և երբեմն նույնիսկ սուտը, երկուսն էլ հաճախ ընտանիքում արդարացված են համարում, ինչն էլ նրանց կապը անկայուն է դարձնում։ Բայց լինում է նաև այնպես, որ Երկվորյակն ու Ձկները գիտակցաբար աչք են փակում մեկը մյուսի գաղտնիքների վրա՝ դրանով իսկ երկարաձգելով այս խորհրդավոր ամուսնությունը։

Երկվորյակ տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Երկվորյակ-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մարտական նախապատրաստություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 30%

Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է, և ավելի հազվադեպ էլ բերում է լիարժեք ընտանիք ստեղծելուն։ Ամբիցիոզ Խոյ կինը ամուսնության մեջ ձգտում է հենարան դառնալ իր կողակցի համար ու օգնել նրան կարիերա անել։ Բայց Երկվորյակներին շատ հաճախ դա պետք չէ։ Մասնագիտության մեջ իր տեղը գտած տղամարդ Երկվորյակը հազվադեպ հանդիպող երևույթ է, և միայն այդ դեպքում այս կապը քիչ թե շատ հաջող կարող է լինել Խոյի համար։

Եվ նույնիսկ այդ դեպքում հարաբերություններում շատ բան Խոյին ձեռք չի տա։ Այսպես՝ Երկվորյակը մտադիր չէ կնոջ առաջ հաշվետու լինել՝ որտեղ և ում հետ է եղել։ Երկվորյակ տղամարդու կարծիքով ընտանիքը չպետք է սահմանափակի իր ազատությունը, իսկ կին Խոյին դա այնքան էլ ձեռնտու չէ։ Եվ հենց այս պատճառով էլ նրանց կյանքում հաճախ կլինեն կնոֆլիկտները, հարաբերություններ պարզելը։ Եթե այս զույգին չհաջողվի փոխհամաձայնության հասնել, համատեղ կյանքը կարող է ավարտվել բուռն բաժանությամբ։

Տղամարդ Երկվորյակ-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասին, բայց առանձին
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Այս հակասական միության մեջ շատերը կտեսնեն ճակատագրի խաղը, քանի որ ակտիվ Երկվորյակ տղամարդն ու անշտապ, ամեն ինչ հիմնովին անել սիրող կին Ցուլը խիստ անհամատեղելի կթվան։ Բայց սերն իր օրենքներն ունի, այդ թվում՝ նաև հակադրությունների իրար ձգելու օրենքը։ Ցավոք, այս հարաբերություններից կայունություն սպասելը դժվար է։ Մի տանիքի տակ չափազանց տարբեր բնավորություններ ու խառնվածքներ են, որոնք հակասության մեջ են մտնում մեկը մյուս հետ։

Կին Ցուլի համար դժվար է հաշտվել այն բանի հետ, որ Երկվորյակը երեկոները չի շտապում աշխատանքից տուն վերադառնալ։ Ի տարբերություն Երկվորյակի, նա ուրախ երեկույթների սիրահար չէ և չի կիսում նրա շատ նախասիրություններ։ Այդ իսկ պատճառով նրանց հարաբերությունները ամուր կլինեն միայն այն դեպքում, եթե Երկվորյակներն ու Ցուլերը ընդհանուր հետաքրքրություններ գտնեն, որոնք գոնե մեկ ոլորտում, բացի սեռականից, նրանց միավորեն։ Իսկ սովորաբար այս երկուսի ամուսնությունը երկար չի տևում։

Տղամարդ Երկվորյակ-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Սահմաններից դուրս գալու ազատություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 30%

Իտալական ընտանիքի ամենավառ պարոդիան էլ թույլ կլինի երկու հուզական Երկվորյակների միությունից։ Զգացմունքների, կրքերի ու փոխադարձ պահանջների փոթորիկ, և ամենը մեկ օրում։ Նրանց համատեղ կյանքում, որպես կանոն, քիչ չեն ամաններ կոտրելով հարաբերություններ պարզելն ու կռիվները, որոնց ժամանակ նրանցից ամեն մեկը փորձում է ապացուցել իր իրավացիությունը։

Այս պլանում շփվող, ակտիվ, տեղում նստել չկարողացող Երկվորյակներին սովորական սահմանների մեջ չի կարելի ներառել։ Զգացմունքների այսպիսի հեղեղի, երկուսի՝ ազատության հանդեպ մեծ սիրո ու անսահմանափակ ազատության պատճառով նրանց ամուսնությունը հաճախ ամուր չի լինում։ Բացառություն են միայն ընկերությունը կամ առանց պարտավորությունների սիրային կապը։ Ինչքան էլ կարճ լինեն այդ հարաբերությունները, դրանք երկուսի համար խոստանում են հիշարժան լինել։

Տղամարդ Երկվորյակ-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակասությունների ներդաշնակություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Այս միությունը հաճախ չի հանդիպում, բայց հեռանկարներ ունի։ Շարժուն տղամարդ Երկվորյակն ու խելամիտ կին Խեցգետինը ընդհանուր շատ բան չունեն, բայց իրար վատ չեն լրացնում։ Որպես կանոն, կին Խեցգետինը երկուսի փոխարեն հոգ է տանում ընտանեկան բյուջեի մասին, իսկ Երկվորյակն էլ, նույնպես երկուսի փոխարեն, հագեցած ու բավական ազատ կյանքով է ապրում։

Այս իրավիճակում Խեցգետին կինը կարող է վիրավորանքներ կուտակել իր ներսում, բայց ի տարբերություն մյուս նշանների, խուսափում է սկանդալներից՝ նախընտրելով վիրավորանքները լռության մեջ կուլ տալ։ Անկախ Երկվորյակին էլ գործերի այսպիսի վիճակը ձեռնտու է։ Ամենաշատը նա ատում է, երբ իրեն մեղադրում են ու պատին են դեմ տալիս, այնպես որ՝ համբերատար կին Խեցգետինը այս իմաստով նրա համար իսկական գտածո է։ Նրանց ամուսնությունը բավականին երկար կարող է տևել (քանի դեռ Խեցգետնի համբերությունը չի սպառվել, կամ քանի դեռ Երկվորյակն իր համար նոր սեր չի գտել), սակայն որքան էլ որ լավ իրար լրացնեն նրանք, իսկական մտերմություն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի լինի։

Տղամարդ Երկվորյակ-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ամեն ինչ կամ ոչինչ
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Երկվորյակը նպատակասլաց ու անկայուն է, իսկ կին Առյուծը՝ գործնական ու հպարտ։ Ցավոք, այս զույգի մասին դժվար է ասել, որ նրանք հարմար են մեկը մյուսին։ Համատեղ կյանքի մասին խոսելիս նրանք չափազանց տարբեր իմաստ են դրա մեջ դնում, չափազանց տարբեր ազատություններ են նախատեսում կողակցի ու իրենք իրենց համար։ Սիրային հանդիպումների ու քաղաքացիական ամուսնության համար դա բավական է, բայց ամուր, երկարատև հարաբերությունների համար՝ ոչ միշտ։ Այդ իսկ պատճառով այս միությունը, որպես կանոն, այնքան էլ ամուր չէ։

Քանի որ Երկվորյակը մտադիր չէ զոհել իր ազատությունը, իսկ հպարտ Առյուծը մտադիր չէ ներել դավաճանությունը, ապա հաճախ ամենը բաժանությամբ է ավարտվում։ Որպեսզի դա տեղի չունենա, Երկվորյակները պետք է վերանայեն ազատ կյանքի հանդեպ իրենց հայացքները։

Տղամարդ Երկվորյակ-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Փորձի ու սխալների մեթոդով
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 30%

Այս երկուսը տարբեր մոլորակներից են ու տարբեր գալակտիկաներից։ Շանսերը, որ նրանց ուղիները կհատվեն, սովորաբար զրոյի են հավասար։ Անկայուն տղամարդ Երկվորյակը և պատասխանատու Կույսը տարբեր նպատակների են ձգտում ու տարբեր կերպ են կազմակերպում իրենց կենցաղը, խոսում են տարբեր լեզուներով, սակայն սերն ունակ է միավորել նույնիսկ այսպիսի՝ առաջին հայացքից անհամատեղելի մարդկանց։

Համատեղ կյանքի սկզբում Երկվորյակն ու Կույսը, որպես կանոն, նորության վառ զգացում են ունենում, բայց երբ այն նահանջում է, նրանք նույնիսկ զրույցի թեմա չեն կարող գտնել։ Դրա հետ մեկտեղ՝ Երկվորյակը Կույսին խանդելու շատ առիթներ կտա, որի հետ վերջինս մտադիր չէ հաշտվել։ Կույսը Երկվորյակից ճշտապահություն ու պատասխանատվություն կպահանջի, որոնք նրա մոտ բացակայում են։ Այս ամենի պատճառով նրանց հարաբերությունները հաճախ փակուղու մեջ են մտնում։

Եթե այս կապը նրանց համար թանկ է, Երկվորյակները պետք է սովորեն զսպել իրենց անկախությունը, իսկ Կույսերը հրաժարվեն մշտական հսկողությունից ու քննադատություններից։

Տղամարդ Երկվորյակ-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկանխատեսելի շրջապտույտներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 60%

Անկայուն տղամարդ Երկվորյակին դժվար է ընտանեկան կյանքին ձգտող նշան համարել, բայց այս միության մեջ նա ինչպես երբևէ շատ մոտ է դրան։ Նրանք Կշեռքի հետ, ճիշտ է, այնքան էլ նման չեն իրար, բայց մեկը մյուսի մեջ տեսնում են իրենց արտացոլանքը։ Կշեռքը տրամադրության հաճախակի փոփոխություններով ու հակասական զգացմունքներով հասկանալի է Երկվորյակների համար, և երկուսի համար էլ այսպիսի փոխհասկացողությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։

Դրա շնորհիվ նրանց ամուսնությունը հեռանկարային է, բայց միայն մի դեպքում, եթե տղամարդ Երկվորյակն ու կին Կշեռքը իրադարձությունները ինքնահոսի չթողնեն, այլ աշխատեն իրենց հարաբերությունների վրա։ Հակառակ դեպքում այս անհանգիստ, հուզական կապը երկուսին ավելի շատ վիշտ, քան ուրախություն կբերի ու երկար չի տևի։ Իսկ ընդհանուր առմամբ այս զույգի համար ավելի լավ է ընկերներ կամ սիրեկաններ լինել, քան ամուսին ու կին։ Փոխադարձ պարտականություններ ու պահանջներ չլինելու դեպքում այս կապն ավելի ամուր է լինում։

Տղամարդ Երկվորյակ-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Տիտանների պայքարը
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Տղամարդ Երկվորյակը անկախ ու անկայուն է, իսկ կին Կարիճը՝ շատ խանդոտ։ Այլ կերպ ասած՝ այս կապն իսկական պայթյունավտանգ համակցություն է։ Նրանում շատ կիրք ու ռոմանտիկա, վեճեր ու խանդ կլինի։

Որպես կանոն, տղամարդ Երկվորյակի ու կին Կարիճի հարաբերություններին կարելի է մեղադրել ամեն ինչում, միայն ոչ սովորական լինելու մեջ, քանի որ երկուսն էլ ուժեղ անձնավորություններ են ու ուժեղ հույզեր ունեն։ Մրցակցությունով, կրքերով ու վիրավորանքներով լի այս հույզերի վառ կոկտեյլը երկարատև չի լինի, փոխարենը երկուսն էլ դեռ երկար ժամանակ կհիշեն այն։

Տղամարդ Երկվորյակ-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Առանց նախապաշարմունքների
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 60%

Զարմանալի է, բայց փաստ՝ ինչպես մինուսն ու մինուսը ինչ-որ դեպքերում պլյուսի են բերում, այնպես էլ տղամարդ Երկվորյակի անկախությունն ու կին Աղեղնավորի ավելի վառ արտահայտված անկախությունը արդյունքում կարող են բավականին ամուր ու երկարատև հարաբերությունների բերել։ Այս երկու նշանների կյանքի հանդեպ հայացքների նմանությունը զարմացնող է, և թող այն հեռու լինի հասարակության կողմից ընդունված սահմանումներից, հավատարմության ու ընտանեկան օջախի մասին ավանդական պատկերացումներից։ Այս ամենը ժամանակի ընթացքում նրանք ձեռք կբերեն։ Կարևորն այն է, որ Երկվորյակն ու Աղեղնավորը վերջապես գտել են իրար։

Իհարկե, երկար տարիներ տղամարդ Երկվորյակն ու կին Աղեղնավորը կնախընտրեն առանց պարտավորությունների հանդիպել։ Նրանք հիանալի ընկերներ կամ սիրեկաններ կարող են լինել ու հազիվ թե մտածեն ամուսնության մասին, մինչև դա անհրաժեշտություն չդառնա։ Նրանց համար իրար հետ ուրախ ու հետաքրքիր է, և դա նրանց համար ավելի կարևոր է, քան ավանդույթներին հետևելը։

Տղամարդ Երկվորյակ-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկինք ու երկիր
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 40%

Այս միությունը հազվադեպ է երկարատև ու ամուր լինում։ Կին Այծեղջյուրը հակված չէ իր կողակցի մեջ ներել ուղեղում քամիներն ու կյանքում հստակ նպատակների բացակայությունը։ Նա ինքը պատրաստ է համառ աշխատել ու տանը հարմարավետություն ստեղծել, իսկ Երկվորյակին երկուսն էլ, որպես կանոն, օտար են։

Ինչ-որ ժամանակ կին Այծեղջյուրը կարող է հաշտվել Երկվորյակ տղամարդու այդ պահվածքի հետ, ժամանակ տալ նրան, հերթական աշխատանքը գտնել ու օգնել ոտքի կանգնել։ Միայն թե հասկանալով, որ դրանք ժամանակավոր դժվարություններ չեն, այլ նրա կյանքի ոճը, պարզապես կհեռանա։ Դրա հետ մեկտեղ՝ կին Այծեղջյուրը հպարտ է ու հակված չէ դավաճանություններ ներել, իսկ Երկվորյակի կյանքում դա համարյա անխուսափելի է։

Տղամարդ Երկվորյակ-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Արևային քամի
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 50%

Այս զույգն ընդհանուր այնքան էլ քիչ բան չունի, որքան կարող է շրջապատին թվալ։ Եվ խոսքը միայն լավ սեռական համատեղելիության մասին չէ, այլ երկու նշաններին բնորոշ հետաքրքրասիրության, ճամփորդությունների հանդեպ սիրո ու սուր մտքի։ Եվ թող նրանց հայացքները իրենց մեջ չունենան ընտանեկան օջախի հանդեպ ձգտումը, բայց երկու անկախ մարդկանց միությունը հաճախ մյուսներից ամուր է լինում։ Կամ էլ չի լինում՝ ամեն ինչ կախված է ճակատագրից ու հենց իրենցից։

Բացի այդ, նրանք երբեք չեն ձանձրանում իրար հետ։ Նրանք կյանքի, սիրո ու ընտանիքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեն։ Բացառություն է միայն հավատարմությունը՝ Երկվորյակին դա այնքան էլ հատուկ չէ, իսկ կին Ջրհոսն ունակ չէ դավաճանության ու դա չի ների նաև ուրիշներին։ Այնպես որ՝ նրանք միասին կարող են լինել միայն այն դեպքում, եթե Երկվորյակը վերանայի ազատ կյանքի հանդեպ իր հայացքները։ Այդ դեպքում միայն այս էքստրավագանտ, վառ կապին կարելի կլինի միայն նախանձել։

Տղամարդ Երկվորյակ-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հրաժարում դրոշմակնիքներից
  • Սիրո մեջ համատեղելիությունը – 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը – 70%

Այս միությունը շատ հազվադեպ է հանդիպում, քանի որ տղամարդ Երկվորյակն ու կին Ձկները տարբեր աշխարհներում են ապրում։ Սակայն եթե նրանց բախտ է վիճակվել հանդիպել ու ուշադրություն դարձնել իրար, ապա հարաբերությունները կարող են բավականին ամուր լինել։ Ճիշտ է, Ձկները, որպես կանոն, տրամադիր չեն առավոտից երեկո տանը կարգուկանոն հաստատել ու զբաղվել տնտեսությամբ, բայց Երկվորյակը դա չի էլ պահանջի։ Նա հաճույքով ոտքի վրա կամ որևէ ռեստորանում կսնվի։ Ձկների մեջ նրան հոգնեցնում է վերջինիս խոցելիությունն ու անպաշտպանությունը։ Ձկները պատրաստ է աչք փակել նրա թուլությունների վրա, իսկ Երկվորյակն իր հերթին նրան իր ակտիվությունն ու ոգևորությունը կհաղորդի։

Սա կարող է նաև շատ լավ գործնական կապ լինել։ Երկվորյակն կարող է օգնել Ձկներին նրանց ստեղծագործ տաղանդների համար գործնական հիմք ստեղծել՝ դառնալով նրա գործակալը։ Միակ բանը, որ նրանց ընտանիքում կարող է խոչընդոտներ ստեղծել, Երկվորյակի՝ տան գլխավորի ֆունկցիաներն իր վրա վերցնելու ցանկության բացակայությունն է՝ որոշումներ ընդունել, կազմակերպչական հարցերն իր վրա վերցնել։ Ե՛վ Երկվորյակը, և՛ Ձկները դրան ունակ չեն, այնպես որ՝ նրանց համար լավագույն տարբերակը ծնողների հետ ապրելն է։ Կամ էլ ավելի պատասխանատու դառնալը։