Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները երեկ երեկոյան մասնակցել են Չարլզ Երրորդ թագավորի կառավարման ընթացքում Բուքինգհեմյան պալատում կազմակերպված առաջին պետական բանկետին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բոլորի ուշադրության կենտրոնում է եղել Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որը նստել է Հարավային Աֆրիկայի նախագահի կողքին:
Պարբերականը նշում է, որ 41-ամյա Միդլթոնը շքեղ տեսք է ունեցել քարերով զարդարված Jenny Packham-ի հարսանյաց հավաքածուի սպիտակ զգեստով: Բայց կերպարի գլխավոր տարրը թագն էր՝ «Սիրո հանգույցները»։ The Lover’s Knot դիադեման նախագծվել է Garrard & Co-ի կողմից 1914 թվականին թագուհի Մարիի համար: 19 ադամանդների մեջ ոսկերիչները ամրացրել են 19 մարգարիտ, իսկ վերին մասը զարդարված է եղել 19 ադամանդի հասկերով։ Բնօրինակը տիրոջ մահից հետո անցել է Եղիսաբեթ II-ին, ով այն նվիրել է արքայադուստր Դիանային որպես հարսանեկան նվեր։ Լեդի Դիի մահից հետո այն հանձնել են Քեյթ Միդլթոնին։
Daily Mail-ը նկատում է, որ երբ թագավորական ընտանիքի անդամները ժամանել են Բուքինգհեմյան պալատ, բոլորի հայացքները գամված են եղել Միդլթոնին: