Քրիս Հեմսվորթը դադար է վերցնում դերասանական կարիերայում

Քրիս Հեմսվորթը հայտարարել է, որ դադար է վերցնում դերասանական կարիերայում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։ Դերասանը նման որոշում է կայացրել, երբ պարզել է, որ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունի:

Դերասանը պատմել է Vanity Fair-ին, որ որոշել է «թայմ աութ» վերցնել Disney+-ի նոր՝ «Limitless» վավերագրական սերիալում մահվան մասին դրվագը նկարահանելուց հետո:

«Մահվան մասին դրվագում նկարահանվելով և իմ մահվանն առերեսվելով՝ մտածեցի` «Աստված իմ, ես դեռ պատրաստ չեմ հեռանալ», – անկեղծացել է դերասանը՝ հավելելով. «Դա ինձ մոտ ցանկություն առաջացրեց արձակուրդ գնալու: Եվ այն պահից, երբ ավարտեցինք շոուն, ես անում եմ միայն այն, ինչ որ ունեմ պայմանագրով»։

Քրիս Հեմսֆորթը որոշել է «շատ ժամանակ» անցկացնել իր կնոջ՝ Էլզա Պատակիի և երեք երեխաների հետ: