Քիմ Քարդաշյանը կարող է ստանալ իր երեխաների լիարժեք խնամակալությունը

Անցած ձմռանը հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվել են, և պաշտոնապես դատարանը չեղյալ հայտարարեց նրանց ամուսնությունը միայն այս տարվա սկզբին։ Այժմ աստղերը փորձում են լուծել իրենց ընդհանուր երեխաների խնամակալության հետ կապված հարցերը։ Երեկ դատական ​​նիստ է եղել, որը Քանյեն որոշել է անտեսել։ Եվ շատ ապարդյուն:

Բրիտանական The Sun տաբլոիդը զրուցել է իրավաբանների հետ և պարզել, որ Քիմը բոլոր հնարավորություններն ունի ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը՝ կապված այն բանի հետ, որ ռեփերը չի ներկայացել ցուցմունք տալու։ Իհարկե այս ամենը դեռևս միայն ենթադրությունների մակարդակում է։

«Ամուսնալուծության գործընթացների մեծ մասում կողմերին հաջողվում է լուծել հարցերի գոնե մի մասը։ Բայց, հաշվի առնելով նրա պահվածքը, ամեն ինչ կարող է վիճելի լինել՝ խնամակալությունից մինչև ունեցվածքի բաժանում»,- ասել է փաստաբաններից մեկը: Նա խորհուրդ է տվել Քանյեին հավաքել գլուխը և գալ հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

«Դատավորը լրջորեն է վերաբերվում դատական գորընթացում ցուցմունքներից խուսափելուն, հատկապես, եթե դա կրկնվող խախտումներ են: Եթե ​​Քանյեն հրաժարվի ցուցմունք տալուց, դատավորը կարող է նրա նկատմամբ դրամական պատժամիջոցներ կիրառել, ստիպել նրան վճարել փաստաբանի վարձը»,- հավելել է փաստաբանը։