Շակիրան որդու հետ հազվագյուտ լուսանկար է հրապարակել

Շակիրան հրաշալի մայր է, ով, չնայած իր զբաղվածությանը, միշտ ժամանակ է գտնում երեխաների համար։ Երգչուհին աջակցում է իր ժառանգներին ու հպարտությամբ խոսում նրանց ձեռքբերումների մասին։ Օրերս նա հայտնել է, որ իր 9-ամյա որդին՝ Միլանը մրցանակ է շահել։

«Շնորհավորում եմ Միլանին և նրա թիմին այս հիանալի մրցաշարի համար: Մայրիկները շատ հպարտ են ձեզնով, ձեր հաստատակամությամբ և վճռականությամբ»,- գրել է երգչուհին և սելֆի տեղադրել իր որդու հետ։

Հիշեցնենք, որ այս ամառ հայտնի դարձավ Ժերար Պիկեի և Շակիրայի բաժանման մասին 12 տարվա հարաբերություններից հետո։ Աղբյուրների համաձայն՝ երգչուհին լքել է մարզիկին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։