Ադելը հրաժարվել է ապրել հյուրանոցի համարում․ դրա համար լուրջ պատճառ է եղել

Ադելը անհարմար դրության մեջ է դրել իր աշխատակիցներին. Երգչուհին հրաժարվել է ապրել Լաս Վեգասի Caesars Palace հյուրանոցի շքեղ սենյակում, քանի որ այն էքսկլյուզիվ հատվածում չի եղել։ Համենայնդեպս այդպես է պնդում բրիտանական Daily Mail տաբլոիդը։

Արդյունքում Ադելը մնացել է Ուինի էլիտար առողջարանային գոտում գտնվող բունգալոյում։ Նա տեղավորվել է երկու սենյականոց վիլլայում, որի արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 3,8 հազար դոլար։ Բացի այդ, այն ունի նաև ճաշասենյակ՝ բարով, երկու մարմարե լոգասենյակ և մեծ հեռուստացույց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադելը ստիպված էր չեղարկել Լաս Վեգասում կայանալիք համերգը։