Համացանցը քննարկում է Մարկ Ցուկերբերգի հեռանալը Meta-ի ղեկավարի պաշտոնից. ընկերությունն արդեն մեկնաբանել է լուրերը

The Leak պորտալը հայտնել է Մարկ Ցուկերբերգի՝ հաջորդ տարի Meta-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու պլանների մասին: Ընկերության ներկայացուցիչը հերքում է դա։

«Դա ճիշտ չէ», – Twitter-ում գրել է Meta-ի խոսնակ Էնդի Սթոունը Ցուկերբերգի հնարավոր հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ցուկերբերգը հայտարարեց, որ Facebook -ը կփոխի իր անունը Meta-ի, իսկ այս տարվա նոյեմբերի 9-ին հայտարարեց կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումը` ավելի քան 11 հազար աշխատակից (մոտ 13%-ը):