Քանյե Ուեսթն իր աշխատակիցներին ցույց է տվե՞լ Քիմ Քարդաշյանի անկեղծ լուսանկարները

2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել ռեփեր Քանյե Ուեսթից։ Իսկ 2022 թվականի գարնանը զույգը պաշտոնապես բաժանվեց։ Այնուամենայնիվ, երաժիշտը դեռ չի կարողանում մոռանալ իր ռեալիթի հեռուստաաստղին:

Կատարողի նախկին աշխատակիցներից մեկն ասել է, որ հարցազրույցի ժամանակ Ուեսթը իրեն ցույց է տվել Քարդաշյանի անկեղծ լուսանկարները՝ աշխատակիցներին «վախեցնելու» համար, ինչպես նաև խոսել է անձնական իրավիճակների մասին, որոնք «պետք է գաղտնի մնան»։

«Ես զգում էի, որ մարդուն կոտրելը և նրա հանդեպ անդրդվելի հավատարմություն հաստատելը մարտավարություն է, նա ստուգեց և ոչնչացրեց պարկեշտության սահմանները», – ասել է ռեփերի նախկին աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ծանոթացել են 2004թ.։ Զույգը հաճախ էր միասին ժամանակ անցկացնում, սակայն ոչ մի կերպ չէր հանրայնացնում իրենց հարաբերությունները։ Իսկ 2012 թվականին նրանք դադարեցին թաքնվել ու միասին հայտնվեցին Փարիզում անցկացվող Նորաձևության շաբաթին։ Նույն թվականին ռեփերը թողարկեց «I love Kim, Kim loves me» թրեքը և ավելի ուշ հայտարարեց, որ իր սիրելին իրենից երեխայի է սպասում։ Մեկ տարի անց ծնվել է զույգի առաջին դուստրը՝ Նորթը, իսկ 2014 թվականին Քարդաշյանն ու Ուեսթը շքեղ հարսանիք են կազմակերպել Ֆլորենցիայում։