Ես չունեմ լողազգեստով նկար, 18+ նկար, չեմ անում սկանդալներ ամեն փոքր բանից․ Էմմա Սապունջյանի գրառումն ու նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Էմմա Սապունջյանն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով։ Հրապարակված կադրերին կից դերասանուհին նաև ծավալուն գրառում է կատարել՝ խոսելով իր էջի և ակտիվության մասին։

«Ես չգիտեմ՝ ինչի եք դուք ինձ հետևում:
Ես չունեմ լողազգեստով նկար, 18+նկար, չեմ անում սկանդալներ ամեն փոքր բանից:
Ամեն ինչ չեմ քննարկում, վերլուծում, մյուսներին չեմ քննադատում: Չեմ բարձրացնում էջիս ակտիվը ընկերոջս հաշվին: Չեմ գրում հիվանդություններիս մասին, սպառնալիքների, դատերի ու նույնիսկ աշխատանքիս մասին շատ քիչ բան եմ ասում: Ներկա չեմ գտնվում քաղաքի կարևոր պրեմիերաներին, ծնունդներին, իվենթներին: Նկարներ փոստում եմ շաբաթը մեկ անգամ կամ ավելի ուշ: Չեմ փորձում հայտնիությունս կրկնապատկել tik-tok-ով: Հարցազրույցներ տալիս չեմ լացում: Հրաժարվում եմ հարյուրավոր հաղորդումներին հյուր գնալուց:

Իսկ իմ կյանքի բոլոր կարևոր իրադարձությունները պահպանվում են իմ հիշողության մեջ:
Նույնիսկ եթե գտնվում եմ կյանքի դժվարին փուլում լացելով սթորի չեմ անում: Իմ խնդիրներով չեմ կիսվում: Իմ «աստղայինը» տարած չի:

Ես միշտ լայքում եմ բոլորիդ գրած մեկնաբանություններն ու շատ ժամանակ պատասխանում եմ անձնական նամակներին: Ես ընդհանրապես ոչ մի կերպ չեմ համապատասխանում ժամանակակից «հայտնի» մարդկանց ստանդարտներին:

Ու չնայած այս ամենին Դուք ինձ հետևում եք, իսկ հիմա ունենալ 76.000 հետևորդ․ չանելով վերևում գրված բոլոր կետերը՝ ինձ թվում ա՝ հաջողության նշան ա…»,- գրել է դերասանուհին։