Սկզբունքորեն, ոչ մի զարմանալի բան. բայց այնուամենայնիվ՝ թմբուկի զարկ… GQ ամսագրի տվյալներով՝ Բելլա Հադիդը դարձել է մոլորակի ամենաոճային աստղը։ Չնայած, մենք նրան կշնորհեինք ողջ տիեզերքի գլխավոր նորաձևության տիտղոսը։ Բացի այդ, ըստ հրապարակման, ամենաոճային աստղերի վարկանիշում ընդգրկվել են Քիմ Քարդաշյանը, Հարի Սթայլսը, Օսթին Բաթլերը և այլք։ Գրում է peopletalk.ru-ն։
«Տղամարդու հագուստ։ Կանացի։ Փողոցային ոճ։ Աշխատանքային։ Էլեգանտ։ Ծավալային։ Քչերը կարող են հագնել այն ամենը (և հանել): Քչերի մեջ է Բելլա Հադիդը, ով իսկապես կարող է հայտվել ամեն ինչով: Մեր ընտրյալը և մոլորակի մեր ամենաոճային հագնված մարդը»,- պարզաբանում է հրատարակության թիմը իրենց ընտրությունը։ Ամսագրի խմբագիրները 26-ամյա մոդելի նորաձևության գլխավոր արժանիքը տեսնում են առնականությունը կանացիորեն վերաիմաստավորելու մեջ։
Եվ շատերը լիովին պաշտպանում են այս փաստարկը, քանի որ Բելլան իսկապես վարպետորեն համադրում է կոպիտ Բերմուդայի շորտերը կաշվե բարձրաճիտ կոշիկների հետ, հմտորեն խառնում է մեկ ուսի ծավալուն սվիտերները շապիկների հետ և կրում է ժանյակավոր զգեստներ՝ կոպիտ կաշվե բաճկոնների հետ հիանալի միաձուլման մեջ. ցանկն անվերջ է: Եվ, այո, դա ավելի լավ է անում, քան շատ տղամարդիկ: Ուստի, դարձյալ, մեզ բոլորովին չի զարմացնում GQ-ի ընտրությունը։







