Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։
Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլար:
Լրատվամիջոցների հավաստմամբ՝ հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար:
Հարսանյաց հանդեսն անցակցվել է Ծառուկյանին պատկանող ռեստորանային համալիրներից մեկում, որը վերջին մի քանի շաբաթները փակ է եղել․ պատրաստվում էին էլիտար հարսանիքին: