Քանյե Ուեսթը պատմել է, որ Թրամփը բղավել է իր վրա և պարտություն կանխատեսել 2024 թվականի նախագահական ընտրություններում

Հանրահայտ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը պատմել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչը բղավել է իր վրա և հայտարարել, որ երաժիշտը պարտվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ ԱՄՆ նախկին նախագահը նաև առաջարկել է միանալ իրեն որպես փոխնախագահի թեկնածու։

«Սեղանի մոտ նստած Թրամփը սկսեց բղավել՝ ասելով, որ ես կպարտվեմ», – ասել է ռեփերն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութերից մեկում։

Ուեսթը, ով արդեն իսկ սկսել է նախապատրաստվել նախագահական քարոզարշավին, պատմել է, որ Թրամփի ամենատարօրինակ առաջարկն իր հետ որպես փոխնախագահի թեկնածու ընտրություններին մասնակցելն է եղել։ Այս կերպ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում երաժիշտը կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը, իսկ Թրամփը՝ 50-րդ փոխնախագահը։

Քանյե Ուեսթի ու Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել քաղաքական գործչի Մար-ա-Լագո նստավայրում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում։