Օրվա խոսակցությունը. Måneskin-ի մենակատար Դամիանոն նոր սիրավեպ ունի

Deuxmoi-ը սոցիալական մեդիայում վերջերս բացահայտեց, որ Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը հանդիպում են: Իհարկե, մենք մի փոքր կասկածում էինք, բայց այն բանից հետո, երբ զույգին միասին նկատեցին, բոլոր կասկածները վերացան։ Իսկ այսօր հայտնի դարձավ նոր զույգի մասին. Բայց մինչ այժմ ամեն ինչ ասեկոսեների մակարդակի վրա է, որոնք երբեմն ի վերջո իրականություն են դառնում…

Հայտնի է դարձել, որ Կայա Գերբերը և Դամիանո Դավիդը (Måneskin-ի գլխավոր երգիչ) սիրային հարաբերությունների մեջ են։ Ինչպես հայտնում է պորտալը, օրերս մոդելին ու երգչին նկատել են Dirty Mondays ակումբում կազմակերպված երեկույթի ժամանակ համբուրվելիս։

Ի դեպ, Կայա Գերբերի սիրավեպը Օսթին Բաթլերի հետ երկար ժամանակ քննարկվում էր համացանցում։ Զույգին մի քանի անգամ տեսել են միասին։ Իսկ Դամիանոն հարաբերությունների մեջ էր մոդել Ջորջիա Սոլերիի հետ։ Առնվազն այդպես էր հաղորդվում մինչ այսօր…