Լյուսի Հայրապետյանը համարձակ տեսանյութ է հրապարակել Դուբայից

Մոդել, դերասանուհի Լյուսի Հայրապետյանն իր միկրոբլոգի հետևորդներին երբեք չի թողնում երկար ձանձրանալ։ Մոդելն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր տեսանյութով, որում ներկայացել է փոքրիկ բիկինիով։

«Գուշակիր, թե ով է վերադարձել։ Մի ամբողջ կյանք վախեցա մենակություկից ու վերջը սիրեցի այն։ Տարօրինակ երևույթ եմ՝ ինչպես և բոլորս։

Հ.Գ. Այսօր ուրբաթ է։ Երեկոյին վերոնշյալը ոչ մի կերպ չի վերաբերում։ Կհանդիպենք ուրբաթի կիզակետում՝ ամենաթեժ Դուբայում»,- տեսանյութը մեկնաբանել է մոդելը։