Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ Զաբելի լուսանկարը, որին կից գրել է. «Բարի լույս»: Նշենք, որ երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել այս տարվա հունիսի 26-ին: 

Երգչուհին սովորաբար չի հրապարակում երեխաների լուսանկարները՝ մեկնաբանելով, որ գուցե երեխաները մեծանան և չցանկանան լինել հանրային անձինք, իսկ նրանց լուսանկարներ հրապարակելը հանրայնացնում է երեխաների կյանքը: