Ռոնալդուն խաղընկերներին ընթրիքի է հրավիրել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ազգային հավաքականի խաղընկերներին հրավիրել է համատեղ ընթրիքի, հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակիցներ Բրունո Ֆերնանդեշը և Դիոգո Դալոն։ Որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Բերնարդո Սիլվան, նախընտրել են ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Նշվում է, որ այս ժեստով Ռոնալդուն ցանկանում է անցյալում թողնել «Մանչեսթեր Յունայթեդում» իր մասին բոլոր խոսակցությունները:

Օրեր առաջ անգլիական ակումբը հայտարարեց պորտուգալացու հետ պայմանագիրը խզելու մասին։ Դա տեղի էր ունեցել հարձակվողի սկանդալային հարցազրույցից հետո, որում նա բացասաբար էր արտահայտվել ակումբի ու թիմի գլխավոր մարզչի մասին։