Երգչուհի Սոնա Ռուբենյանը և ամուսինը՝ Էմիլը, արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացած են:
Սոնան Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք չեն հրապարակվել հարսանիքի ժամանակ, իսկ «Սթորի» բաժնում հետևորդների հետ միասին վերհիշել է հարսանիքից դրվագներ:
Նշենք, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը՝ Մարիան: