Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը որպես զույգ ներկայացել են միջոցառմանը

Դա տեղի է ունեցել! Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը հաստատել են իրենց սիրավեպի մասին լուրերը։

Անցած գիշեր սիրահարներն իրենց դեբյուտը որպես զույգ կատարել են Մեդիսոն Սքուեր Գարդենում կայացած բասկետբոլային խաղի ժամանակ: Մոդելն ու կատակերգուն առաջին շարքում էին, ուստի բացարձակապես բոլորը նկատել են նրանց։ Աստղերը ժպտացել ու առանց վարանելու իրենց զգացմունքները ցույց են տվել հանրության առջեւ։ Կարելի է վստահորեն ասել, որ Էմիլին և Փիթն իսկապես երջանիկ են միասին:

Հիշեցնենք, որ այս ամառ հայտնի դարձավ, որ Էմիլին բաժանվել է ամուսնուց այն բանից հետո, երբ իմացել է նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։ 2018 թվականի փետրվարին մոդելը և Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդն ամուսնացան 3 ամսվա հարաբերություններից հետո։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգը որդի է ունեցել։