Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվել է խզել կապը հեղինակավոր Balenciaga նորաձևության տան հետ՝ չնայած, որ ֆրանսիական բրենդը վիճահարույց իրավիճակում է հայտնվել երեխաների մասնակցությամբ ԲԴՍՄ թեմատիկայով իրերով գովազդային նկարահանման պատճառով:
Քարդաշյանը, որը տարիներ շարունակ բիզնես կապեր ունի ընկերության հետ, այս թեմայի շուրջ խոսել է օրեր անց այն բանից հետո, երբ Balenciaga-ն արդեն ներողություն էր խնդրել սկանդալի համար։
42-ամյա հեռուստաաստղի խոսքով՝ թեև ինքը «ցնցվել է» և «զզվել»՝ տեսնելով վիճահարույց լուսանկարները, այնուամենայնիվ նախընտրել է խոսել ընկերության ղեկավարների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է դա եղել:
![The latest: Kim Kardashian, 42, has issued a statement in the wake of a controversy involving the fashion house Balenciaga , who she's been in business with for years, after the company was linked to a fashion shoot placing children alongside BDSM-themed items. Pictured earlier this month in LA](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/28/00/64993551-11475725-image-a-2_1669594775328.jpg)
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես լուռ էի, ոչ թե այն պատճառով, որ ցնցված և զայրացած չեմ եղել Balenciaga-ի վերջին արշավից, այլ որովհետև ես ցանկանում էի հնարավորություն ունենալ խոսելու նրանց թիմի հետ՝ ինքս հասկանալու համար, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ», – Instagram-ի իր էջում արված հայտարարության մեջ ասել է նա:
«Որպես չորս երեխաների մայր՝ ես ցնցված եմ այդ անհանգստացնող պատկերներից։ Երեխաների անվտանգությանը պետք է բարձր հարգանքով վերաբերվել, և դրա դեմ ցանկացած բան պետք է տեղ չունենա մեր հասարակության մեջ», – շարունակել է Քարդաշյանը:
![Kardashian posed for a new Balenciaga campaign in September, pictured above](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/28/02/61919927-11475725-Beautiful_Kim_Kardashian_looked_nothing_short_of_sensational_in_-a-46_1669601538288.jpg)
Այնուամենայնիվ, Քարդաշյանն ասել է, որ իրեն բավարարել է, թե ինչպես է ընկերությունը արձագանքել սկանդալին։
«Ես բարձր եմ գնահատում Balenciaga-ի կողմից արշավի հեռացումը և ներողությունը։ Նրանց հետ խոսելիս կարծում եմ, որ նրանք հասկանում են խնդրի լրջությունը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի դա այլևս չկրկնվի»,- հավելել էր հեռուստաատղը։
Լրացուցիչ գրառման մեջ, ինչպես Instagram-ում, այնպես էլ Twitter-ում, Քարդաշյանն ասել է, որ վերանայում է իր հարաբերությունները նորաձևության ապրանքանիշի հետ, բայց դեռևս շատ հստակ որոշումներ չունի:
![Fashion brand Balenciaga is suing the producers of an ad campaign that many believe translates to child pornography, with a child holding a teddy bear dressed in a BDSM outfit](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/27/20/64766895-11462445-Balenciaga_a_globally_renowned_Spanish_fashion_house_who_dress_t-a-7_1669580529370.jpg)
«Ինչ վերաբերում է Balenciaga-ի հետ իմ ապագային, ես այժմ վերագնահատում եմ իմ հարաբերությունները ապրանքանիշի հետ՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք պատրաստ են պատասխանատվություն կրել մի բանի համար, որը երբեք չպետք է տեղի ունենար, և այն գործողությունները, որոնք ես ակնկալում եմ, որ նրանք կատարեն երեխաներին պաշտպանելու համար»,- նշել է նա:
![Balenciaga, which is popular with A-list celebrities including the likes of Kim Kardashian - has deleted two shocking images showing two young girls holding a teddy bear in bondage style gear on the gift shop section of its website](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/27/20/64766893-11474945-Fashion_brand_Balenciaga_is_apologizing_for_what_many_believe_is-a-3_1669582105881.jpg)