«Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավելի». Քրիստինա Եղոյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի և դերասանուհի Քրիստինա Եղոյանը իրականացրել է ֆոտոշարք հղի կարգավիճակում և դստեր հետ միասին:

Քրիստինան հրապարակել է նաև տեսանյութ դստեր հետ, որին կից գրել է. «Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավելի»:

Հիշեցնենք, որ վերջերս նա հայտնել է, որ դուստր է սպասում:

Նշենք, որ Քրիստինան ամուսնացել է նախորդ տարվա մարտին։ Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է։