Երգչուհի Սիրուշոն չի դադարում հիացնել իր երկրպագուներին շքեղ ու անկրնելի կերպարներով: Այս անգամ գեղեցկուհին իր ինստագրամյան հետևորդներին ներկայացել է հարսանյաց ճոխ զգեստով ու արժանացել է բազում հաճոյախոսությունների:
«Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող»,- իր շքեղ լուսանկարներին կից գրել է երգչուհին՝ հավելելով, որ հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցվել է այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ:
«Վարդը մեկ ամիս կյանք ունի, դու ամենան վախտ ես, Գօ՛զալ»,- երգչուհու լուսանկարների մեկնաբանություններում գրել է երկրպագուներից մեկը: