«Կարոտում եմ, ախպերս»․ Էրիկ Կարապետյանը արխիվային տեսանյութ է հրապարակել Հայկոյի հետ

Երգիչ Էրիկ Կարապետյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է արխիվային տեսանյութ երգիչ, երգահան Հայկոյի երաժշտական ստուդիայից, որտեղ նա ձայնագրվում է։ Հաջորդ սթորիում նա հրապարակել է հոլովակ, որտեղ ձայնագրվում է Հայկոն՝ կից գրելով․ «Կարոտում եմ, ախպերս»։

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Հրաչ Քեշիշյանը մանրամասնել է, որ «Հայ երգիչ» նախագծի բեմը նմանեցված է երգիչ Հայկոյի թրիբյութ առաջին համերգի բեմին, իսկ նախագծի մենթորներից է Էրիկ Կարապետյանը։