Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 8-ին տոնել է ծննդյան 22 ամյակը։ Դերասանուհին դեռևս կեսգիշերից մի շարք անակնկալներ և շնորհավորանքներ է ստացել ու դեռ շարունակում է ստանալ։ Ծննդյան կապակցությամբ դերասանուհուն շնորհավորել են ընկերները, հարազատներն ու մտերիմները, անմասն չեն մնացել նաև Մարինկայի ինստագրամյան հետևորդները։
«Շնորհակալ եմ օրս տոն դարձնելու համար, իմ ամենաներ… Սիրում եմ ձեզ շա՜տ»,- գրել է Մարինկան իր Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարների մեկնաբանության դաշտում։
Դերասանուհու համար օրը կրկնակի տոն է դարձրել սիրելին։ Նա հենց խնջույքի ընթացքում անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել։