Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է տեղադրել ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի նկարահանման ընթացիքից։
«Տարիք չկա… Հոգին անսահման է ու անտարիք․․․ իսկ մարմինը՝ ժամանակավոր մի կացարան: Փառք Աստծու, ինչպիսին էլ որ այն լինի, կարևորը ժամանակավոր է… Ուրեմն ես մերժում եմ մարմնային տարիքը, չէ՞ որ հոգու ժամանակն անսպառ է. ուրեմն ես ընտրում եմ հենց այդ «անժամանակը»․..
Լավ երգեր ասեք, լսենք էլի․․․ հարստանանք հոգով․․․
Էս երգն առաջին անգամ Հայկոյի շնորհիվ եմ լսել, որ «Երկու աստղին» երգենք… Սանզի ու Կարմոնայի դուետն է…
Հոգին հիշում է ամեն բան»,- տեսանյութին կից գրել է Նազենին: