Վարսահարդար Ռեյչել Վալենտինը բացահայտել է մազերը մաքուր պահելու չորս կարևոր կանոն: Այս մասին տեսանյութը տեղ է գտել է նրա TikTok օգտահաշվում։
Մասնագետի խոսքով` որպեսզի մազերը հնարավորինս երկար մաքուր մնան, արժե պահպանել հետևյալ կանոնները. նախ անհրաժեշտ է մազերը երկու անգամ լվանալ շամպունով, ապա մանրակրկիտ լվանալ ջրով։
«Միևնույն ժամանակ դուք պետք է ընտրեք խնամքի միջոցներ, որոնք հարմար են բացառապես ձեր մազերի տեսակին»,- խորհուրդ է տվել Վալենտինը:
Բացի դրանից պահանջվում է նվազագույնի հասցնել ճարպային մթերքների օգտագործումը, քանի որ դա նվազեցնում է ճարպի արտադրությունը, պարզաբանել է փորձագետը։ Վարսահարդարը հորդորել է մազերի վրա կուտակված բոլոր կեղտերն ու յուղերը հեռացնել գլխամաշկի սկրաբով։
Նախկինում դոկտոր Վանիտա Ռաթթանը որպես մազերի որակի վրա վատ ազդող հիմնական գործողություններ՝ մատնանշել էր մազերը տաք ջրով լվանալը և սրբիչով չորացնելը: Բժիշկը խորհուրդ է տվել բաժանորդներին մազերի կոնդիցիոներ օգտագործել ոչ միայն մազերը լվանալուց հետո, այլև նախքան լվանալը, ինչպես նաև այն չքսել արմատներին։ Մազերի խնամքի այս մեթոդը թույլ կտա բնական յուղերը պահպանել մազերի բաղադրության մեջ, պարզաբանել է փորձագետը։
@rachelvalentinehair Here are a few reasons why your hair may be getting greasy quickly. Remember our scalp is an extension of our skin- so diet, hormones, lifestyle etc will have an effect in the same way. #greasyhairhacks #healthyscalptips #greasyhairtips ♬ original sound – Rachel Valentine