Խոսքերն ավելորդ են. Իրինա Շեյքը նկարահանվել է շատ սադրիչ ֆոտոսեսիայում

Իրինա Շեյքը մեր ժամանակների ամենապահանջված մոդելներից է։ Աստղային մոդելը հաճախ է հայտնվում նորաձևության ամսագրերի շապիկներին և նկարահանվում գովազդային արշավների համար։ Իրինայի մասնակցությամբ յուրաքանչյուր կադր առանձին հաճույք է պարգևում:

Մոդելը զարդարել է Chaos 69 x Chanel-ի հատուկ թողարկման շապիկը։ Նա կեցվածք է ընդունել նյույորքցի լուսանկարիչ Քեսսի Բիրդի օբյեկտիվի առաջ։ Իրինան հայտնվել է սադրիչ կարմիր հագուստով։ Նա կրել է կաշվե բաճկոն և ծայրաստիճան կարճ կիսաշրջազգեստ՝ ազդրից տպավորիչ կտրվածքով: Համապատասխան բռնցքամարտի ձեռնոցները դարձել են հանդերձանքի առանձնահատկությունը: