Քիմ Քարդաշյանը գրավել է հանրության ուշադրությունը, երբ նոր տեսքով հայտնվել է W Magazine-ի և Burberry-ի երեկույթին, որն անցկացվել է Մայամիում՝ Art Basel ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառի շրջանակներում։
Շատերը նշել են, որ հեռուստաաստղը մազերը ներկել է ավելի տաք մեղրային երանգով, և որ նա չի կրել արդեն սովորական դարձած Balenciaga-ի հագուստը։ Քիմի երկրպագուները եզրակացրել են, որ այս կերպ նա որոշել է բարձրաձայն հայտարարել նոր դարաշրջանի սկիզբը և իր հրաժարումը բրենդի հետ համագործակցությունից, որը վերջերս մեղադրվում էր մանկապղծությունը քարոզելու մեջ։
Այնուամենայնիվ, Burberry-ի կազմակերպած երեկոյին հյուրերի մեծ մասը հենց այս ապրանքանիշի հագուսով էին ներկայացել։
Քիմն իր քրոջ՝ Քլոեի հետ միասին նաև մասնակցել է Art Basel-ի այլ միջոցառումների, որտեղ նա նույնպես հավատարիմ է մնացել նոր ոճին և երբեք չի հայտնվել Balenciaga-ի զգեստներով:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն անմիջապես չի մեկնաբանել ապրանքանիշի շուրջ ծագած սկանդալը, որի դեսպանն էր հանդիասանում երկար ժամանակ։ Երկրպագուների պահանջից հետո Քիմը, այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություն է տարածել սոցցանցերում։







