Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հավհաննիսյանը պարբերաբար թարմացնում է իր ինստագրամյան էջը, և ահա՝ նա նոր էլեգանտ և շքեղ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։ Լուսանկարում Նազենին ճերմակ երկարափեշ զգեստով է՝ որպես աքսեսուար կրում է գլխազարդ, վզնոց, մատանիներ և ապարանջան։
«Երբ շարունակում ես քեզ զգալ հայրիկիդ փոքրիկ արքայադուստրը։ Հայրս ինձ այդպես էր դիմում, երբ փոքր էի… կարոտ, անսահման ու անբուժելի կարոտ…»,- գրել է Նազենին լուսանկարիմեկնաբանության դաշտում։
Հիշեցնենք, որ Նազենին վերջերս նկարահանվել էր «Անհայտ բաժանորդ» ֆիլմում, որը այժմ ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում։