53-ամյա Ջենիֆեր Լոպեսը բոլոր կողմերից ցուցադրել է իդեալական կազմվածքը

Ջենիֆեր Լոպեսը 53 տարեկանում ցուցադրել է շատ սլացիկ և մարզված կազմվածքը։ Ինչ խոսք, շատերը կնախանձեն դերասանուհի-երգչուհու համառությանն ու աշխատասիրությանը։

Երգչուհին մի քանի նկար և տեսանյութ է հրապարակել ոչ վաղ անցյալում արված ֆոտոշարքից։ Ջեյ Լոն կադրերում հայտնվել է տաք վարդագույն կոմպլեկտով՝ տոպով և կիպ շորտերով: Անհնար է ևս մեկ անգամ չնկատել, թե որքան կատարյալ տեսք ունի երգչուհին 53 տարեկանում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաշխարհային աստղը 8 տարվա դադարից հետո պատրաստվում է նոր ալբոմ թողարկել։