Ռայան Ռեյնոլդսն ու հղի Բլեյք Լեյվլին կիսվել են ամանորյա տրամադրությամբ

Ռայան Ռեյնոլդսն իր օգտահաշվում նոր լուսանկար է հրապարակել հղի կնոջ՝ Բլեյք Լեյվլիի, Սանտա Կլաուսի և տիկին Կլաուսի հետ։

Նկարում պարզ երևում է Բլեյքի բավականին մեծացած որովայնը, ինչպես նաև նրա ամանորյա գեղեցիկ գիշերազգեստը, որի վրա դերասանուհին խալաթ է հագել։ Իր հերթին Ռայանը Սանտա Կլուսի հետ հանդիպման համար ընտրել էր ոչ այնքան տոնական կերպար՝ նա կապույտ գլխարկով է եղել և սովորական շապիկով։ Սակայն ֆոնի վրա կարելի է տեսնել շքեղ դեկորացիաներ՝ զաչդարված եղևնու ճյուղերով։

Հիշեցնենք, որ Բլեյք Լեյվլին և Ռայան Ռեյնոլդսն ամուսնացել են 2012 թվականի աշնանը։ Աստղերը ծանոթացել են 2010 թվականին «Կանաչ լապտեր» ֆիլմի վրա աշխատելիս։ Զույգն ունի երեք դուստր՝ Ջեյմսը, Ինեսը և Բեթին։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը չորրորդ անգամ ծնողներ են դառնալու։