Մինչ Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը շփվում էին դիվանագետների հետ մեկ այլ մայրցամաքի Բուքինգհեմյան պալատում, Մեգան Մարքլը և Հարրին լուսանկարվել են Ռոբերտ Քենեդու հիմնադրամի կողմից կազմակերպված գալա համերգի կարմիր գորգի վրա: Դուքսերը պարգևատրվել են թագավորական ընտանիքում ռասիզմի դեմ պայքարելու համար։
Մեգանը քաջ գիտակցում էր, որ հանրության ողջ ուշադրությունն իր վրա է սևեռվելու, ուստի նա ընտրել է տպավորիչ կերպար։ Նա հագել էր ուսերը բաց տեքստուրային սպիտակ զգեստ՝ ազդրից ձգվող կտրվածքով: Հագուստը, որը նրա համար կարել է Louis Vuitton նորաձևության տունը, արքայազն Հարիի կինը զարդերով է լրացրել։ Նա ընտրել է ակվամարինե մատանի, որը պատկանում էր արքայադուստր Դիանային։
Ընթրիքի ժամանակ զույգը չի վարանել հյուրերին ու լուսանկարիչներին ցույց տալ իրենց զգացմունքները։ Հարրին գրկել է կնոջը, և բռնել նրա ձեռքը։ Ընդհանուր առմամբ, զույգը ևս մեկ անգամ ապացուցել է, որ իրենց հարաբերություններում տիրում է սերն ու համերաշխությունը։

