Նյույորքյան նորաձևության շաբաթվա աստղը. Թես Հոլիդեյ

34-ամյա մոդել Թես Հոլիդեյը հայտնի է դարձել ողջ աշխարհին իր կազմվածքի յուրահատկության շնորհիվ: Գեղեցկուհին կշռում է 175 կգ, իսկ նրա հասակը 155 սմ է:

Նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում նա ներկայացրել է «Chromat» ապրանքանիշը:
Թեսի հագուստի վրա կարելի է նկատել «Sample size» պրինտը, որով «Chromat» բրենդը ցանկանում էր հասարակության ուշադրությունը սևեռել այն բանի վրա, որ նորաձևության աշխարհն ամեն բան ներկայացնում է միայն իդեալական մոդելային կառուցվածք ունեցող կանանց համար՝ հաշվի չառնելով այդ ստանդարտներին չհամապատասխանող մարդկանց:

Թես Հոլիդեյը հարցազրույցներում միշտ նշել է, որ չի բարդույթավորվում իր ավելորդ քաշից:
Գեղեցկուհին պահանջված է մոդելային գործակալությունների կողմից, ունի սիրեցյալ և չի բողոքում իր ճակատագրից: Սակայն Թեսի ավելորդ քաշը լուրջ վնաս է հասցնում նրա առողջությանը: Մոդելը երկար ժամանակ է անցկացնում մարզասրահներում ու հետևում է հատուկ սննդկարագի, որպեսզի ավելի չգիրանա:
Ամիսներ առաջ Թեսն անկեղծացել էր լրագրողների հետ՝ պատմելով, որ իր գիրության հասցրած ամենամեծ վնասն այն է, որ ինքը չի կարողանում մայրանալ:
Բժիշկների պնդմամբ՝ միայն 50-70 կգ կորցնելու դեպքում Հոլիդեյը կկարողանա հղիանալ:

NEW YORK, NEW YORK – SEPTEMBER 07: Tess Holliday walks the runway for Chromat Spring/Summer 2020 during New York Fashion Week: The Shows at Gallery I at Spring Studios on September 07, 2019 in New York City. (Photo by Mike Coppola/Getty Images for Chromat)